ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ
Եվ այսպես, Նախագահն արդեն ամեն ինչ ասաց։ Ե՛վ ըստ ձևի, և՛ ըստ էության։ Իսկ երբ ամեն ինչ ասված է, լրագրողի գործը էականորեն թեթևանում է, մնում է միայն վերապատմել։
Եվ այսպես, Նախագահն արդեն ամեն ինչ ասաց։ Ե՛վ ըստ ձևի, և՛ ըստ էության։ Իսկ երբ ամեն ինչ ասված է, լրագրողի գործը էականորեն թեթևանում է, մնում է միայն վերապատմել։
Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով լսումների վերջին րոպեները հիրավի շոկ առաջացրեցին։ Կոպտորեն խախտելով սեփական դիրքորոշումն արտահայտելու փաստաբանների իրավունքը, դատավոր Գրիգորյանը բառացիորեն փախավ խորհրդակցության սենյակ, քթի տակ մրթմրթալով, որ որոշումը կազդարարվի մարտի 18-ին։
Շատ բան է փոխվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարման ընթացքում։ Բայց ոմանք, ինչպես արդարացիորեն նկատում է վարչապետը, դեռևս մինչև վերջ չեն հասկացել, թե հատկապես ինչ է փոխվել։ Հենց նրանց էլ նվիրվում է այս հոդվածը։
Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։
ՀՔԾ-ն հրաժարվեց քրեական գործ հարուցել ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Սակայն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը քաղաքական օրակարգից չի հանվել։ Հարցն այդ, դամոկլեսյան սրի պես, կախված կմնա մեծությամբ առաջին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության և դրա անդամների գլխավերևում։ Ինչը հնարավորություն կտա իշխանության կուսակցությանը ինքնուրույն կամ ուրիշի օգնությամբ ժամանակ առ ժամանակ բարձրացնել քաղաքականության և բիզնեսի տարանջատման հարցը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից…
Ռոբերտ Քոչարյանի գործն աստիճանաբար թափ է հավաքում։ Կարծես թե շատ բան է ասվել այդ գործի հետ կապված, և նրանք, ովքեր ընդունակ են լսելու, լսել են։ Իսկ նրանք, ովքեր դըմփ-դըմփ-հու… դե, ի՞նչ պահանջես դրանցից։ Եվ այդուհանդերձ կյանքը նորանոր անհեթեթ խճողումներ է գցում Ռոբերտ Քոչարյանի և ընկ.-ի կողմից սահմանադրական կարգի տապալման գործով անհեթեթությունների գանձատուփը։
«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։ Սա Վազգեն Սարգսյանի ամենա հայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21-րդ դար ու քսան տարի դիմակայեց իր դեմ տարվող հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տառապում է համեստության համախտանիշով։ Չէ՞ որ անցած տարվա ընթացքում իր գլխավորած կառավարությունն ու անձամբ վարչապետը իրականում շատ ավելին են արել, քան այն, ինչ հնչեցրեց Փաշինյանը իր մամլո ասուլիսում։
Մայիսի 2-ին կառավարության նիստում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ արտահայտվեց երկրից սև մետաղի արտահանմանը, հիշեցնելով աշխատակազմի անդամներին անկախության առաջին «սև» տարիների մասին, երբ Հայաստանից ՀՀՇ-ական նորահարուստների օժանդակությամբ մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում էին հազարավոր տոննաներով հաստոցներ, քանդած փայտակոճեր, խողովակներ, որոնք վաճառվում էին հենց մետաղի ջարդոնի գնով, գրոշներով։ Վ. Վերմիշյանն արձանագրեց, որ այդպիսով հանրապետությանն անդառնալի վնաս հասցվեց, որի հետևանքները զգացվում են մինչ օրս…
Համեմատել Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարությունների հաշվետվությունները և տեսնել մտածողության տարբերությունը՝ ռազմավարական, հայեցակարգային, ծրագրային աշխատանքի և կառավարման տարբերությունը, «ԳԱ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց ՀՅԴ նախկին անդամ Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, նշելով, որ հասարակության մեծամասնությունն արդեն հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել։