ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԻԿՈԼԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՕԿԱՄՊՈՅԻՆ. ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՉԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ, СОР29 –ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ

2024-09-11 08:40

Երևանում սպասում են այն մարդու ժամանմանը, որի անունն արդեն շուրջ 2 տարի արդարության, բարոյականության և պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշն է բազմաթիվ հայերի համար: Ապացույցն այն բանի, որ աշխարհում բնավ ամեն ինչ չէ, որ գնվում ու վաճառվում, և որ տխրահռչակ միջազգային հանրությունը բաղկացած է ոչ միայն երեսպաշտներից, ստախոսներից ու ցինիկներից։ Երևան է ժամանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին (առաջին) դատախազ, արգենտինացի հայտնի իրավաբան և իրավապաշտպան Լուիս Մորենո Օկամպոն:

  • ՌԴ-Ն ԵՎ ԻՐԱՆԸ ԼԱՎ ԳԻՏԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-09-10 14:07

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԱԿԵԼ «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» ԵՎ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

    2024-09-10 10:22

    Այս երգը հավերժ կլինի: Այս փոխաբերությունն է ամեն անգամ միտքդ գալիս, երբ լսում ես խաղաղ բեկման հերթական «հույսի» կամ հայ-ադրբեջանական հակամարտության «արագ լուծման» հիմքեր ստեղծելու մասին։ 2024 թվականի օգոստոսի և սեպտեմբեր ամսվա վերջերին դեպի խաղաղություն առաջընթացի պատմությունը կրկին պահանջված էր։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • ԿԿԱՅԱՆԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    2024-09-10 09:21

    Ցեղասպանության պայմաններում տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիները իշխող վերնաշերտի պարագլխի համար դարձել են մշտական գլխացավանք։ Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա արցախցուն բացահայտեցին միանգամից. Ռուբինյանց-2 շենքի շքամուտքում, ուր օգոստոսի 23-ին Փաշինյանը հյուր էր գնացել թիկնապահների շքախմբի ուղեկցությամբ, այդ պահի դրությամբ բնակվում էր միայն մեկ արցախցի՝ 2-րդ կարգի հաշմանդամ Ալբերտ Հարությունյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՈՒՇ ՉԷ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՏԱՐԱԾՔԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

    2024-09-09 11:10

    Դեռևս ուշ չէ Արցախի Հանրապետության համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

  • Բագրատ ՍՐԲԱԶԱՆ․ ՆԱԽԿԻՆ ՈՐԵՎԷ ՓՈՒԼԻ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ԲԱՑԱՌՎԱԾ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

    2024-09-07 14:28

    Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, աճեցրած, մեր պետության, ինչպես նաև հասարակության, Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած և քայքայող բոլոր բաժանարար գծերը: Այս մասին այսօր՝ սպետեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրովցպանելային քննարկման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

  • ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ

    2024-09-07 09:33

    Արցախի Հանրապետության երևանյան ներկայացուցչության բակում այս տարվա հունիսին կազմակերպված դիմակների շոուն մնաց շատերի հիշողության մեջ։ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բակից առգրավելու հատուկ նշանակության ջոկատի գործողությունները բեմադրված էին այնպես, ասես խոսքը հանցավոր տարրերի չեզոքացման բարդ ու ռիսկային գործողության մասին էր։ Իրականում պատվիրատուին (Փաշինյանին) շտապ անհրաժեշտ էր շոու՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավոր դերակատարությամբ։

  • Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

    2024-09-06 17:53

    ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը։ Ինչ է դա նշանակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

  • ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

    2024-09-06 12:34

    Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։ Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.

  • ՍԱ Է ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ ՀՀ 200 քառ. կմ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

    2024-09-06 10:12

    Նիկոլի հայտարարությունները քննարկելը կանխահայտ անշնորհակալ գործ է՝ բազմաթիվ ու հայտնի պատճառներով։ Այդուհանդերձ փորձագիտական հանրությունն ու ԶԼՄ-ները ստիպված են հաշվի առնել նրա ասածներից ամենակարևորը, քանի որ խոսքը պետության անունից քաղաքականություն վարելու և որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված անձի գործողությունների և մտադրությունների մասին է: Տվյալ համատեքստում արժե հիշել օգոստոսի 31-ին կայացած ասուլիսում նրա հայտարարություններից մեկը, որը չարժանացավ պատշաճ հանրային ուշադրության։ Թեև խոսքը կարևորագույն խնդրի՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Հանրապետության 200 քառ.կմ ինքնիշխան տարածքի բռնազավթման մասին է։