ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐ»
Մենք արդեն գիտենք Փաշինյանի փողոցային թիմի տարած ռազմավարական բնույթի փայլուն հաղթանակների մասին։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի դիվանագիտական մեծ հաղթանակն է։ Այդպես է ասում թքող խոսնակը։ 2023-ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումը Հայաստանի անկախացումն է։ Այդպես է ասում էկոնոմիկայի նախարարը։