ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մոտ 15 օրից գյուղացիները պետք է հավաքեին ցորենը: