Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԵՆ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: