ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿԻՆ ՍԱՏԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Փաշինյանի սիրելի զբաղմունքը «գամերը ձգելն» է։ Երբ տեսնում է, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, նա չի գնում փոխզիջումների, չի փորձում լսել ընդդիմախոսին, հարթել հակասությունները։ Հակառակը. ահագնացնում է լարվածությունը, փորձում սադրել ավելի թեժ կրքեր, հուսալով, թե թշնամին (իսկ նա հենց որպես թշնամի է ընկալում ընդդիմախոսներին) կընկրկի: Այդպես էր 2021-ի գարնանն ու ամռանը, երբ նա խոստանում էր չագուճով ջարդել իր ընդդիմախոսների գլուխը, սպառնում «շինել» բոլոր ընդդիմադիրներին՝ բառի ամենաանպարկեշտ իմաստով։ Եվ այդպես շարունակ…
2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո գաճաճ ուժերի ձևավորած ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիան օրերս հարթակ ստեղծեց։ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը և Լևոն Շիրինյանի քրիստոնեա-դեմոկրատները հայտարարեցին, որ այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակի» գլխավոր նպատակը լինելու է աջակցությունն իշխանություններին՝ եվրոպական ինտեգրման և արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի խորացման գործում: Ընթացիկ իրադարձությունների համատեքստում խոսքը այն կուսակցությունների մասին է, որոնց առաջնորդները պատրաստ են Փաշինյանի հետ կիսել ժողովրդի և պետության դեմ կատարած հանցագործությունների պատասխանատվությունը։
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ ներկա փուլի խայտառակ և նվաստացուցիչ զիջումները չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, բայց այդ քայլերից հրաժարվելը «բացասական երաշխիք է» ստեղծում երկրի անվտանգության համար: Երկրի անվտանգությունը, համբավը, հասարակության ոգին ոչնչացրած չկառավարությունը չի կարող երաշխիքներ ապահովել, այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանում ստեղծված իրավիճակում Հայ առաքելական եկեղեցուն հարկելուն ուղղված հայտարարությունները քաղաքական հաշվեհարդարի լուրջ դրսևորումներ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Մի քանի ժամվա տարբերությամբ Երևանում և Թբիլիսիում հնչեցին իշխանության բարձրագույն շրջանակների ներկայացուցիչների երկու հայտարարություններ։ Տարօրինակ զուգադիպությամբ երկուսն էլ վերաբերում էին նույն թեմային: Բայց տարօրինակ ոչինչ չկար հակադիր ասելիքի մեջ. այդ սկզբունքային տարբերությունը նկատվել ու նշվել է արդեն բազմիցս։ Ավաղ, բնավ ոչ հօգուտ Երևանի։
Վերժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությունն առևտուր է, ի՞նչ գործ ունի հոգևորականը քաղաքականության մեջ:
Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։