ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ՀԻՄԱ ՇԱՏ ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2022-08-27 09:34

Հիմա շատ լավ ժամանակ է Ռուսաստան արտահանելու համար, ասաց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։

  • ՔԵՐՈԲՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԲԱՅՑ ՉԿԱ

    2022-08-24 10:22

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ տեղեկություն չունի Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության ստույգ ժամկետների վերաբերյալ։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից, ներկայում աշխատանքներ են իրականացվում նախարարության և օպերատորի (C&M International տեղական լոգիստիկ ընկերություն – խմբ.) միջև պայմանագրի կնքման նպատակով։

  • ՄԱՔՈՒՐ ՊՂԻՆՁ, ՈՍԿԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ՀԱՅ և ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՈՒ-ՀԱՈՒ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՆՔԵՐԻՆ

    2022-08-22 10:54

    Էլեկտրաքիմիական մեթոդով հանքերի խտանյութից և պոչանքներից հնարավոր է ստանալ բարձր մաքրության մետաղներ և ծծումբ` առանց էական քանակի թափոնների։ Ընդ որում` կարելի է կորզել երկաթ և հազվագյուտ մետաղներ, որոնք այսօր թափվում են պոչամբարները։

  • ԷՊԻԶՈԴԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    2022-08-20 08:42

    «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»։ «Արմենպրես»- ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վիճակագրական կոմիտեի տվյալները՝ առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսության անկման մասին:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «GLOBAL FINANCE» ԱՄՍԱԳՐԻ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿ 2022» ՄՐՑԱՆԱԿԻՆ

    2022-08-19 17:51

    «Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում:

  • ՊԵՏՊԱՐՏՔԸ ՄՈՏԵՑԵԼ Է 10 ՄԻԼԻԱՐԴԻ

    2022-08-17 08:16

    Հուլիսի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց հերթական զեկույցը սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին։ Ասենք անկեղծ. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները հուսադրող են։ Աճ է արձանագրվել գրեթե բոլոր ուղղություններով։ Ընդ որում՝ բավական տպավորիչ աճ։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ

    2022-08-01 12:40

    Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։

  • «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵ

    2022-07-27 13:00

    2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական ​​բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը։

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ

    2022-07-23 10:32

    Անցած տարվա թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն դրական ազդեցություն էր ունեցել Հայաստանի տեղական արտադրողի վրա։ Հիմա, երբ էմբարգոն հանված է, մի շարք տեղական արտադրողներ տուժում են։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառության մասին։

  • Արա ՄԱՐՋԱՆՅԱՆ․ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՇԱՀԱՐԿՎԻ ԱԴՐԲԵՋԱՆ-ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

    2022-07-20 10:51

    Ադրբեջանն իր գազի պաշարներով չի կարող շոշափելի ծավալներով գազի մատակարար լինել Եվրոպայի համար, որովհետև Ադրբեջանից գազի արտահանումները կազմում են Եվրոպայում գազի տարեկան սպառման մոտ մեկ տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։