10,000 ԴՐԱՄ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը:
Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը:
Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։ Նախօրեին ասուլիսի ժամանակ թվային օրակարգի մասին մանրամասն խոսել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։
18 հոկտեմբերի, Երևան – Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։
Հայաստանի վարչապետի աշխատակազմը մշակել է օրինագիծ, որով առաջարկվում է հանրապետությունում ստեղծել տրանսպորտի տեսչական մարմին, որը կոչված է կարգավորելու և վերահսկելու բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը, ինչպես նաև հետևելու տրանսպորտային միջոցների վիճակին, հաղորդում Է Sputnik Արմենիան: Տեսչական մարմինը վերահսկելու է միջքաղաքային, միջմարզային և միջպետական փոխադրումների տոմսերի վաճառքը, հետևելու է մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաների գազաբալոնային սարքավորումների որակին, դրանց լիցենզավորման գործընթացին: Գերատեսչության աշխատակիցները կրելու են համազգեստ և զենք, նրանք իրավունք ունեն նաև կանգնեցնելու տրանսպորտային միջոցը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձերբակալելու վարորդներին, այդ մասին իրազեկելով իրավապահ մարմիններին:
Ամռան սկզբին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց երկրի քաղաքացիներին բերման ենթարկել արտերկիր մեկնած իրենց հարազատներին: Ավելի ուշ նա, իհարկե, հայտարարեց, որ «բերման ենթարկելու» առնչությամբ կատակել է, սակայն ցանկացել է ընդգծել այն փաստը, որ բուն Հայաստանում շատ են աշխատատեղերը, և արտասահմանում բախտ որոնողները կարող են լավ աշխատանք գտնել նաև հայրենիքում։ Օրինակ, հավելեց նախարարը, գյուղերում կա հովիվների պակաս։
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ռուսաստանում նմանատիպ սահմանափակումներ մտցնելուց շատ չանցած դրանք վերացվեցին, քանի որ ուժեղ հարված հասցվեց բիզնեսին, պետք է հասկանալ, որ հանրային սննդի ոլորտն այն վայրը չէ, որը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը՝ մենք խստորեն պահպանում ենք հակահամաճարակային կանոնները: News.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ «Ազատության» հետ զրույցում օրերս արած այն հայտարարությանը, որ նախարարությունում օրինագիծ է մշակվում ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստված լինելը կամ թեստավորվելը պարտադիր դարձնելու համար:
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում: