Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԴԵՖՈԼՏԻ ՇԵՄԻՆ
Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Ամեն օր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտք վերցնել, այլ միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: