ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԽՈՍՏՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՈՒՄ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆԸ

2021-02-10 19:18

Փաշինյանի կառավարությունը շարունակում է անամոթաբար իրեն վերագրել բնավ իրեն չպատկանող արժանիքները։ Օրերս Գորիսի քաղաքային վարչակազմը մերկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որը, տեղեկացնելով Շուռնուխ գյուղում 12 շենքերից բաղկացած նոր բնակելի թաղամասի կառուցման մեկնարկի մասին, «մոռացել» էր հայտնել մի կարևոր հանգամանք. շինարարությունը ֆինանսավորվում է բարերարների կողմից և իրականացվում բնավ ոչ պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի, որը կառավարությունը հետպատերազմյան վերականգնման անհրաժեշտության պատրվակով շարունակում է բեռնել պարտքային նորանոր պարտավորություններով։

  • ՈՒՐԱԽ ԹԵՄԱՅԻ ՏԽՈՒՐ ԻՄԱՍՏԸ

    2021-02-09 21:14

    Այն, ինչի մասին հայ սպառողը խոսում է ամեն օր, առավոտից երեկո, օրերս պաշտոնապես հաստատեց նաև Վիճակագրական ծառայությունը. գների աստղաբաշխական աճ է արձանագրվել։ Իհարկե, վիճակագրական ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան գնապիտակները խանութներում։ Բայց նույնիսկ դրանք (վիճակագրական տվյալները) վկայում են համատարած և արտառոց թանկացման մասին։

  • Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

    2021-02-06 09:22

    6 ամսվա ընթացքում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկելու նախադրյալներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի` Իրանի հետ առևտրի ծավալների ընդլայնման մասին հայտարարությունը:

  • Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10%

    2021-02-05 11:17

    Հայաստանում տնտեսական անկումը կկազմի ավելի քան 10%, պետական պարտքի չափը կգերազանցի 9 միլիարդ դոլարը: Այս մասին փետրվարի 4-ին News.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

  • Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ

    2021-02-04 13:47

    ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է պետական համակարգի «ռեսթարթի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նա մասնավորապես նշել է՝ պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարար, պատգամավորից՝ դեսպան և այլն: Հոդվածը՝ ստորև.

  • ՍՈԹՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 268 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՈՉ ՎՃԱՐՈՎԻ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ Է

    2021-02-01 15:20

    Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին արդեն իսկ հայտնի դարձավ, որ Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրն աշխատելու է սահմանափակ քանակությամբ։ Արդյունքում, արդեն նախկին աշխատակիցներից մեզ տեղեկացրեցին, որ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են մնացել։

  • ARARAT ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՄԻ ԱՐԴԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ

    2021-02-01 13:23

    Բովանդակելով հարուստ ժառանգությունը, ARARAT-ը բացում է հայկական կոնյակագործության դարավոր պատմության մեջ մի նոր հատոր և ներկայացնում լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը։ ARARAT-ի նոր փաթեթավորումը բրենդի միջազգային և վիզուալ առավել վառ և ընդգրկուն նախագծերից է վերջին տասնամյակում։ Պատմական նոր հատոր, որով ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն՝ միտված նվաճելու և ամրապնդելու համընդհանուր դիրք կոնյակի «Պրեմիում +» դասում։

  • Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԵՐԿԻՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍԻ ՄԵՋ Է

    2021-01-26 12:27

    Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերին։ Գրառման մեջ ասվում է․

  • 168.am․ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ ԴՐԱՄԻ ԱՆԿՈՒՄԸ ԴԱՆԴԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2021-01-23 13:55

    Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։ Այս մասին գրում է 168.am-ը:

  • ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

    2021-01-21 19:37

    Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։