ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՈՏՐԵԼՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

2020-12-23 21:25

Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը 2021 թվականի փետրվարից կարող է աճել 10%-ով։ Հայաստանի էլեկտրացանցերի տնօրինությանը այդպիսի առաջարկ է ներկայացրել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաղորդում է Sputnik Արմենիան: Ինչպես նշում է հանձնաժողովը, էներգետիկ համակարգում առաջացել է ֆինանսական ճեղքվածք, և այն լրացնելու համար հանձնաժողովը ուսումնասիրել է բոլոր էլեկտրակայանների, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «Հայաստանի էլեկտրացանցերի» սակագները: Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացնել 1 կՎտժ-ի համար միջինը 2,27 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Որպեսզի քաղաքացիների վրա լրացուցիչ բեռ չընկնի, ամսական մինչև 400 կՎտ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ բիզնեսի համար այն կբարձրանա մեկ կՎտ ժամի դիմաց 3 դրամով կամ մոտ 10%-ով:

  • «Ժողովուրդ». ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ ՆՈՐ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

    2020-12-22 10:41

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված և հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզեց, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։

  • ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ… ԻՄՊՈՏԵՆՑԻԱ

    2020-12-21 21:34

    Հայրենի տնտեսության փրկությանն ուղղված անհետաձգելի գործողությունները, իշխանությունների պատկերացմամբ, սահմանափակվում է Հայաստանում տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հերթական բարի ցանկությամբ, ինչն արտացոլված է Նիկոլ Փաշինյանի փառահեղ «ճանապարհային քարտեզում»՝ բաղկացած ամբողջ 15 կետերից։ Ի՞նչ է սա. անզորություն, բացարձակ անտեղյակություն տնտեսության ծանր վիճակի և է՛լ ավելի ծանր հետևանքների մասին, թե՞ ներկայիս իշխանությունների համար սովորական դատարկախոսություն ու մանիպուլյացիա...

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԻՄԱ ԷԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ Է ԹԱԿՈՒՄ ՄԵՐ ԴՌՆԵՐԸ

    2020-12-12 19:55

    Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԻՑ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ

    2020-12-07 11:04

    Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը և հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ «THE BANKER» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2020Թ. «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

    2020-12-04 11:31

    Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ RIA MONEY TRANSFERS ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ

    2020-12-03 10:24

    Արդշինբանկը և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը մինչև 2021թ.-ի փետրվարի 28-ը գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 0,8% միջնորդավճարով, նախկին 1-1,6% -ի փոխարեն, իսկ գումարները կվճարվեն ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԱՊԻՏԱԼ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ ՍԻՄԲԻՈՏԻՔՍԻՑ

    2020-12-01 17:15

    Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագիր են կնքել վարկի գումարի ավելացման հնարավորությամբ մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: «Բազել III»-ի չափանիշների շրջանակներում այդ վարկային միջոցները որակվում են որպես Բանկի` 2-րդ մակարդակի կապիտալի գործիք և ուղղված են Բանկի ընդհանուր կապիտալի ցուցանիշի բարձրացմանը:

  • «Հրապարակ». ՍՈԹՔԻ ՀԱՆՔԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

    2020-12-01 11:57

    «Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ 800-ից ավելի մարդ, հայտնի դեպքերից հետո աշխատանքի չի գնում։ Ֆաբրիկայի հայաստանյան ղեկավարությունն աշխատողներին հորդորել է չգալ աշխատանքի` անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են, որ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն հետագա աշխատանքները։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԿԵՐՊՈՎ ՏԵՂԱԲԱՇԽԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԱՆԱՉ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

    2020-11-30 16:47

    Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):