«Ժողովուրդ». ԱՅՍ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով: