ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիաբանկի աշխատակիցներն իրենց ընտանիքի անդամների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկի աշխատակիցներն իրենց ընտանիքի անդամների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ:
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:
Սահմանապահ գյուղերի զարգացումը շարունակում է կարևոր թիրախ մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Այլընտրանքային էներգիան դիտարկելով որպես բնապահպանական ու տնտեսական առումով արդարացված միջոց՝ գործընկերները հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում: Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արևային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ հետևալ տեսանյութի միջոցով:
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը ս.թ. մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր 2018 թվականին Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքների ամփոփմանը, որոշեց հենց սկզբից կատարել շեշտադրումները, հայտարարելով, որ մեր երկրի բանկային համակարգի միջին եկամտաբերությունը կազմում է ընդամենը 8%, ինչը մեծապես զիջում է ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի (12%), այլև հարևան Վրաստանի (20%) համանման ցուցանիշներին։
Սպառելով նախորդ աշխատակազմի տնտեսական ցուցանիշների իներցիան, երբ նոր տարվա առաջին իսկ ամսում փլուզվեցին արդյունաբերական և արտաքին տնտեսական բոլոր ինդեքսները, Փաշինյանի կառավարությունը բախվեց թարմ գաղափարների դեֆիցիտի. գաղափարներ, որոնք կարող են թափ հաղորդել «տնտեսական հեղափոխությանը»։ Հո չե՞նք համարելու, թե նման գաղափարներ են «կտրոններով հեղափոխությունը»՝ առանց որևէ տնտեսական խթանիչների, օպտիմալացումը՝ գործազրկության աճի հաշվին, կամ «մարդկանց գիտակցությունը փոխելը»՝ այն դեպքում, երբ այդ գիտակցությունը հազարամյակներ շարունակ գործնականում մնում է անփոփոխ, թեև շուրջն ամեն ինչ ակտիվ վերափոխման մեջ է։ Այն գլխավոր հարցին, թե ինչպիսիք կարող են լինել տնտեսության խթանման ուղիները, Փաշինյանի աշխատակազմն ի պատասխան ինչ-որ տխմարություն է կմկմում…
Մարտի 15-ի երեկոյան, երբ ողջ հասարակայնությունը քննարկում էր Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մանրամասները և ոստիկանության հետ այդ օբյեկտների աշխատողների ընդհարումը, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում թողեց հետևյալ գրառումը. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:
2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։