Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋԱԾ ԼԻՆԵԼ ՀՀ ԳԵՐԲԻՑ ՋՆՋԵԼ ԱՐԱՐԱՏԸ
Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ենթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաև հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետև նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դիրքերը իշխանության ներսում, մեղմ ասած, այնքան էլ ամուր չեն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին տված խոստումները կատարելու, քաղաքական մոտիվներով նախաձեռնված վարույթներն իրենց «տրամաբանական հանգրվանին» հասցնելու, իշխանական համակարգում «ուժեղ տղայի» տպավորությունը պահպանելու համար նա ավելի ու ավելի հաճախ է օգնության խնդրանքով դիմում իրավապահ համակարգի այլ օղակներին, որոնք, սակայն, արդեն «դավադիտ» են եղել այս ամենից: Զոհված զինծառայողների հարազատների՝ վերջերս անցկացված բողոքի ակցիան հերթական ուժեղ հարվածն էր Քյարամյանի թե՛ ներիշխանական դիրքերին, թե՛ հանրային ընկալմանը:
44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների ու որպես հետևանք հազարավոր մարդկային զոհերի ու տարածքային կորուստների ֆոնին, իշխանության տարբեր դեմքեր պնդում են, թե իրենք բարեփոխումներ են անում, իրավիճակ փոխում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Երեկ այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական պետպատվերն էր. Պետրոսին հեռակապով հյուր էին կպցրել Սամվել Բաբայանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ ևս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու ՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված խարդախության հատկանիշներով: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացառիկ կադրեր եմ հրապարակում։ Ուշադրություն՝ այս տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել և ․․․ ցավո՛ք պետք է արձանագրենք․ ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑն այլևս գոյություն չունի։
Երեկվանից ազգովի մաքրում ենք այս մեծամիտ, ստախոս, ամբարտավան կեղծարարի ԱԺ ամբիոնից արտաթորած կեղտը։
Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին և մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երևան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների և գիտնականների համար: