ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՇՏԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ 8 ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ԱՊՕՐԻՆԻ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

2023-02-06 16:35

Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին ազատվել են աշխատանքից, ընդ որում տեղեկացնելով, որ հետհաշվարկ է արվելու, և աշխատավարձերի այն մասը, որը նրանք ստացել են, ըստ համայնքի նոր ղեկավարության, ապօրինի կերպով, պետք է նրանցից բռնագանձվի։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Առողջության իրավունք» կազմակերպության համաղեկավար Անուշ Պողոսյանը։