Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ ՈՒ ԿԵՂԾՈՒՄ Է, ԵՐԲ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ԲԱՆԱԿԸ 1997-ԻՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԻ ԱՊՐԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել: