«Ժողովուրդ». ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ՄԱԴՐԻԴ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՐՋԱԳԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: