«Հրապարակ». ԿՊԱՏԺՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԳԼԽԱՎՈՐ «ՄԵՂԱՎՈՐԸ»՝ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթևոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։