«Հրապարակ». ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԵՆԴԵՐԸ ԿՐԿԻՆ ՇԱՀԵԼ Է ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի և սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը և առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին: