Սամվել ՆԻԿՈՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՓՈՂՈՑ ԷԻՆ ՓԱԿՈՒՄ, ՊԱՇՏՈՆ ՍՏԱՆՈՒՄ․ ՀԻՄԱ ՉԱՓՈՐՈՇԻՉՆ ԱՅԼ Է՝ ԿՐԱԿԵՍ, ԿԴԱՌՆԱՍ ՆԱԽԱՐԱՐ
«Կուզեի սա դիտարկենք ոչ թե որպես առանձին երևույթ, այլ այս չորս տարում տեղի ունեցածի տրամաբանական շարունակություն։ Ցավոք, սա վերջինը չէ։ Երբ հասարակությանը բաժանում ես շերտերի և փոխադարձ ատելություն սերմանում, մեկն ատում է մյուսին, «կրակը» վառ է պահվում, և մի օր խոսքի ատելությունը վերածվում է հրազենով գնդակահարության»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։