«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՆՔՆԱՄՈՌԱՑ» ՄՏԵԼ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼՈՒ ԹԵՄԱՅԻ ՄԵՋ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։