ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԱԾ ԴԱՏԱՎՈՐ ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը: