«Հրապարակ». ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբևեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է։