Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅ-ԱՂՎԱՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ՀԱՅՏԸ
Միայն այսօր տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը «2022 թ․ իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերում» չի ներառել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացրած «Արցախի մշակույթը հայ-աղվանական փոխհարաբերությունների համատեքստում. մ. թ. ա. 4-րդ – մ. թ. 13-րդ դարեր» հայտը, որը պիտի ղեկավարեի ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: