«Հրապարակ». ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած և «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։