«Փաստ». ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ևԵՎ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»: