«Ժողովուրդ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ՓՆՏՐՈՒՄ
Իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
2021 թվականի իրադարձություններից հետո միգրացիոն գործընթացներն ակտիվացել են. ստեղծված իրավիճակը նպաստում է միգրացիոն գործընթացների ակտիվացմանը։ Հայաստանում համավարակից և արցախյան պատերազմից հետո բնակչության արտահոսքի գործընթացն ակտիվացել է: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի յոթերորդ տարեկան նիստին «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Ամանորին ընդառաջ, գնելով «Samsung», «iPhone» և «Xiaomi» սմարթֆոնների մի շարք մոդելներ, կստանաք 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:
Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։ Կբացվի «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում և, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն և այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել:
Ամերիաբանկը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության և վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից և ուղեգրերից մեկը։ Ստորև Բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․
«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Թերթը գրում է, որ իշխանությունը որոշել է իր ավագանու միջոցով իմպիչմենտ հայտնել և ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից։ Նշվում է, որ այս հարցում շատ ակտիվ է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Պետությունը, որը հրաժարվում է իր քաղաքացուց, ըստ էության մեռած է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Քաղաքական վելուծաբան Ալեն Ղևոնդյանը «Առանց մի գրամ չարախնդության, ցինիզմի ու սարկազմի» վերտառությամբ հրապարակում է արել իր էջում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը: