«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴՆԵԼ ԶՈՐՔԻ ՎՐԱ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար: Այնուհետ հավելեցին, որ որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող: Իհարկե, բնական է, որ նման վիճակում պետք է իրականացվի համակողմանի քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները: Այստեղ երկու կարծիք չկա: