ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ ՏԵՌՈՐԻ

2021-11-04 11:43

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել և մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել: