«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՍԿԱԿԱՆ «ԳԼԽԱՑԱՎԱՆՔ» Է ԴԱՐՁԵԼ «ՏԵԼԵԳՐԱՄԸ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ-ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։