«Ժողովուրդ»․ ԱՅՍ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է ԼԻՆԵԼՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: