ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

2023-10-24 10:54

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին և անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։