BBC. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԲԱՆՏԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։ Միաժամանակ երկրում հակաամերիկյան արշավ է ընթանում․ ամերիկյան բուհերի շրջանավարտները հայտարարվում են լրտեսներ, իսկ Վաշինգտոնը մեղադրվում է հայանպաստ քաղաքականության մեջ։ Ո՞րն է ձերբակալությունների և արշավի իրական պատճառը։