Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ռուս-հայկական հարաբերությունները «Ղարաբաղից հետո» անցնում են ծանր փորձությունների միջով։ Ռուս հայտնի քաղաքագետ և միջազգային հարցերով մասնագետ Դմիտրի Տրենինի արդարացի նկատառմամբ՝ դրանք «նույնը չեն լինի»։ Սակայն, պետք չէ նաև շտապել եզրակացություններ անել Անդրկովկասից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ, քանի որ այս տարածաշրջանն առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանների անվտանգության համար։ Ճիշտ է նաև, որ հետխորհրդային Եվրասիայի ամենաբուռն հատվածներից մեկում «փոխվում է» ռուսական ներկայության «կոնֆիգուրացիան»։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։