Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի քննարկումը մինչև օրացուցային տարվա վերջ դառնում է կովկասյան օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը։ Եվ եթե մինչ նոյեմբերի 22-ը հայկական կողմն ավելի հաճախ էր հիշեցնում փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամության մասին, ապա այժմ նաև պաշտոնական Բաքուն՝ նախագահ Իլհամ Ալիևի բերանով հայտարարեց, որ խաղաղության համար լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։