ՍԱՀՄԱՆԸ ԳՈՒՑԵ ԲԱՑԵՆ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Թուրքիան չի հրաժարվել և ապագայում չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ նախապայմաններից և սպառնալիքների քաղաքականությունից, անգամ սահմանի մասնակի բացման դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել փորձագետները՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։