ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 32-ԱՄՅԱԿՆ Է
Այսօր Արցախի Անկախության օրն է։ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է։
Այսօր Արցախի Անկախության օրն է։ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է։
Լիակատար տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր արտաքին դերակատարները, չենք խոսում արդեն երկու տեսակի թուրքերի մասին, շունչը պահած սպասում էին Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, որպեսզի նետվեն ըստ դրա ճշգրտելու իրենց նախկին ողջ քաղաքականությունը։ Ավելին, սույն կերպարի փաստացի խոսամոլությունը ողջ թափով օգտագործվում է նրանց կողմից՝ որպես սեփական անմաքուր քաղաքականության, իսկ ներկա իրավիճակում նաև Արցախի հայկական մասի ամբողջական պաշարման և ցեղասպանության ուղղությամբ գործողությունների կամ անգործության արդարացում և կոծկում։
Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի և ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի, առաջին անգամ չժամանեց պատվիրակությամբ Ստեփանակերտ՝ նշելու ԼՂՀ կազմավորման 30-րդ տարեդարձը: Հաշված օրեր են մեզ բաժանում 32-րդ տարեդարձից…
Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին:
«Արցախում առաջիկա մի քանի օրվա ընթացքում սպասվում են սուր զարգացումներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Օգոստոսի 28-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաղորդեց այս օրերին հազվագյուտ լավ նորություն. Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Արցախ և գտնվելու մարդասիրական օգնությունը տեղափոխող օդանավում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հակարիի անօրինական անցակետում տղաների առևանգման դեպքը և այդ առիթով տասնյակ անհատական նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, այդ թվում և համաշխարհային ֆուտբոլային ակումբներին ու ֆեդերացիաներին: Հայտնում են ճակատի ֆեյսբուքյան էջում:
Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագաի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Նկատի ունենալով Արցախում տիրող ներկայիս ծանր իրավիճակը՝ շեշտը պետք է դնել հասարակական կարծիքի վրա, և անել ամեն ինչ՝ Արցախի ժողովրդին ցույց տալու, որ իրենք միայնակ չեն։ Պետք է ինչքան հնարավոր է արագ անել այնպես, որ օտարերկրյա մարդասիրական կազմակերպությունները, լրագրողները, տարբեր երկրների պատվիրակությունները շաբաթական 3-4 անգամ այցելեն սահմանային գոտի՝ Լաչինի միջանցքի սկիզբ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ Կայծ Մինասյանը։