ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության արդյունքում Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության արդյունքում Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։
Եվս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցյալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմսկայելու շանսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում այսօր կայանալիք նախագահի ընտրությանը:
Արցախի ԱԳՆ մեկնաբանություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ։
Որպես Հոլոքոստը վերապրածների թոռ, գրեթե ամբողջությամբ ոչնչացված ընտանիքի ներկայացուցիչ, ես դատապարտում եմ րաբբիների այս խմբի կողմից Հոլոքոստի զոհերի հիշատակի ցինիկ յուրացումը: Alpha News-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ակտիվիստ և վերլուծաբան Յարոն Վայսը:
Թշնամի Ադրբեջանը կրկին ռազմական ակտիվ գործողությունների է պատրաստվում Հայաստանի և Հայաստանի բնակչության դեմ։ Մեծ է գայթակղությունը՝ կարծելու, որ հիմա ամեն բան պետք է մի կողմ դնենք և սպասենք մարտական գործողությունների ավարտին։ Իրականում հենց «ամեն բան մի կողմ դնելով» ենք հասել այս օրվան․․․ Ընդհակառակը՝ պետք է ճիշտ ախտորոշենք մեր հիվանդությունը, որ կարողանանք բուժել։ Իսկ հիվանդության անունն է «ՀՀ դե-ֆակտո իշխանություններ»։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Հիմա բանակցություններն ընթանում են ցեղասպանություն իրագործողի ու նրա զոհերի միջև։ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձաժողովում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը վերանայման կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա –Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միավորման նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական կառավարման համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցին կից գրառման մեջ նշվում է, որ զեկույցի հրապարակումը պայմանավորված է «շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ռազմական կուտակումներով»։