Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ԻՐՈՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՏՎԱԾ Է
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Տիգրանաշենի հետ, գրել է․
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Տիգրանաշենի հետ, գրել է․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար: ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արևմուտքին:
«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի Հայաստանում։ Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնց դուր չի գա իմ ասածը, բայց կրկնեմ, որ այն ուղղված է կանանց պաշտպանությանը։ Աջակցություն եմ ակնկալում քաղաքացիական հասարակության կողմից»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՜ կտրական տոն: Ոչ թե «հուսով եմ», ոչ թե «կոչ եմ անում», ոչ էլ «խորհուրդ եմ տալիս», այլ «ուզո՛ւմ եմ»։ Պարզապես հետաքրքիր է, եթե այդ տիկինը հայտնվեր, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, նո՞ւյն կերպ էր խոսելու։ Ուզո՛ւմ եմ սա, ուզո՛ւմ եմ նա… Ի դեպ, Վիկտորինը գովեց հասարակական կազմակերպություններին, ասելով, որ դրանցից ոմանք շատ լավ են աշխատում։ Երբ ողջ հայ հասարակությունը տարակուսում է, թե ինչու են հայրենի ՀԿ-ներն ընկել լեթարգիական քնի մեջ՝ չարձագանքելով իշխանությունների կողմից Մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող կործանարար գործընթացներին, ԵՄ դեսպանը գովում է նրանց։ Դե, երևի գիտի՝ ինչի համար։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ծուղակում է հայտնվել. գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով չեն կարող Արցախը հանձնել Ադրբեջանին, որ վավերացնելու վերապահումները շրջանցումը ՀՀ օրենսդրության բացահայտ խախտում է,փորձում է մանևրել՝ հայտարարելով, թե Հայաստանն այն ստորագրել է առանց վերապահումների։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակ նետել կեղծիքի և անամոթ հայտարարությունների մեծ չափաբաժին։ Նա իր ոճին և քաղաքական բովանդակությանը համապատասխան հերթական անգամ ստում է` փորձելով իր վրայից մեղքն ու պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը։
Նիկոլը հանձնում է Արցախը «ժողովրդավարության», իսկ Հայաստանը՝ «խաղաղության» հեքիաթի տակ։ Այսօր անցկացվող «ժողովրդավարության հայկական ֆորումին» դեսպանները մի գովք, մի եղբայրություն էին ցուցաբերում առ Հայաստանի «ժողովրդավարություն» և նիկոլականները «օրգազմ էին ապրում նստած»:
Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված արցախահայությանն ու Արցախի պետական գործիչներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է արել իր այդ հայտարարությամբ, քանի որ եթե մինչև այդ ՌԴ-ն կամ նույն Արցախից կային մարդիկ, ովքեր պատրաստ էին գործակցելու, ապա այժմ հարցեր են առաջանում:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է․ «Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։
2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Սրան արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն։ Հայտարարությունը ստորև․
Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։