ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՔՎԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2023-06-28 17:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում բացարձակ իշխանությունը փոխանցել է Բաքվին, և իր տարածքում Ադրբեջանը կարող է անել ամեն ինչ։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մերձավոր Արևելքի ինստիտուտի» հիմնադիր նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Ռուսաստանը կամ հայկական կողմն ինչ սպասի Մոսկվայից այն առումով, որ Ադրբեջանը չորեքշաբթի առավոտյան Լեռնային Ղարաբաղի տարածքում ԱԹՍ է կիրառել, և հայկական կողմն ունի 4 զոհ: