ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ

2023-04-14 15:33

«Իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն այսպես կոչված խաղաղության ծրագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե ինչ է նշանակում խաղաղության պայմանագիրը»,-Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

  • ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄՈՌԱՆԱԼ

    2023-04-13 19:20

    ԵՄ Դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ, հաղորդում է Նովոստի Արմենիան։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Հարկավոր է հետևել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։ «Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում ։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,-մատնանշում է Դիվանագիտական ծառայությունը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ՈՒ ՀԱՅԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼՈՎ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԹՈՒՐՔԸ ԽԱՌՆԵՑ ՆԻԿՈԼԻ ՊԼԱՆՆԵՐԸ

    2023-04-13 16:57

    Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված: Նիկոլը երեկ փորձել է արդարացնել դրանց` ասելով, իբր երկու թուրքերը ճնշումներից ու նվաստացումներից փախուստի եղանակով լքել են Նախիջևանի իրենց դիրքերը և անցել են ՀՀ սահմանը:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՈՎ Է ՓՉԱՑՐԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԶԵՆՔԸ

    2023-04-13 10:29

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատասխանել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին և կշտամբանքներին, որոնք զենքի թեմայի համատեքստում կապված են հայ–ռուսական հարաբերությունների հետ։

  • Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԶՍՊԵՑԻՆ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ

    2023-04-13 09:39

    ԵՄ դիտորդների նպատակը ո՛չ Հայաստանի անվտանգությունն է, ո՛չ էլ նրա տարածքային ամբողջականությունը։ Նրանք բավականին արդյունավետ քայլեր են ձեռնարկում իրենց բուն նպատակներին հասնելու համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵՄ դիտորդական առաքելության գնահատականների և հայտարարությունների ակնկալիքներին։

  • Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ «ՉԿԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՉԿԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

    2023-04-12 16:47

    Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քառամսյա (122-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

  • «Ժողովուրդ». ԻՆՉՊԵՍ Է ԵՎՐՈՊԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔԻՆ

    2023-04-12 11:47

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: Բանն այն է, որ ադրբեջանական զինուժն երեկ՝ կեսօրից հետո, կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ապա նաև Սոթքի հատվածում:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՈՆ ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻՆ

    2023-04-11 20:30

    Հարգելի՛ պարոն Կլաար, Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։

  • Foreign Affairs․ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՎԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

    2023-04-11 12:57

    Հեղինակավոր Foreign Affairs-ը հրապարակել է ծավալուն վերծություն՝ «Փոքր երկրներ, մեծ պատերազմ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքարը կարող է ավելի լայն ճգնաժամ առաջացնել» վերտառությամբ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԷՐ ԳՐԱՎԻ ԱՐՑԱԽԻ ՄԻ ՄԱՍԸ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ ՆՈՐՄԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2023-04-11 12:38

    Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե թուրքական ԱԹՍ-ներ և այլ զինատեսակներ չարտադրվեին»: Ակնայտ էր, որ Թուրքիայում նախընտրական քննարկումների շրջանակներում Արցախյան վերջին պատերազմն ու Սյունիքով միջանցքի երազանքի իրականացումը դառնալու են Էրդողանի իշխանության հաջողության պատմություններից մեկը: