ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐՑԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ՝ «ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ»

2023-04-05 19:08

Միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

  • Յուն ՖԱՆ․ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԿԲԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2023-04-05 14:54

    Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, ներկայացնել իր զարգացման փորձը՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների: Այս մասին իր հոդվածում, որի մի մասը վերաբերում է հայ– չինական հարաբերություններին, գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը։

  • Արցախի ՄԻՊ․ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՊՔԸ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾ ԵՎ ՇԻՆԾՈՒ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՈՂՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-05 10:46

    Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ հայտմելով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիներն արգելել են խաղաղապահներևի ուղեկցությամբ 27 արցախցիների մուտքն Արցախ:  

  • ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր

    2023-04-04 18:25

    ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹՎՈՎ

    2023-04-04 18:23

    Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մի շարք փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում տեղադրված ականների ու հետևանքով արցախցի բազմաթիվ քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու վերաբերյալ:

  • Գեորգի ՄՈՒՐԱԴՈՎԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂՐԻՄԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-04-04 18:21

    Հայաստանն ու Ղրիմն անքակտելիորեն կապված են հնագույն պատմական կապերով, նախևառաջ հենց դրանով է պայմանավորված Հայաստանում Ղրիմի օրերի անցկացումը: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

  • ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐ Է

    2023-04-04 10:25

    Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր տարր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորման համար։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ինձ հաճախ են հարցնում ռուս խաղաղապահների նկատմամբ իմ վերաբերմունքի մասին։

  • Մեհդի ԽՈՐՍԱՆԴ. ԻՐԱՆԸ ՉԻ ԼՌԻ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

    2023-04-03 14:05

    Միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Խորսանդը նշել է, որ «եթե Բաքուն փորձի որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզում, դա միանշանակ կվնասի Իրանին և Թեհրանը չի լռի», գրում է ParsToday-ը։

  • Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԻ՝ «ՉԻ ԹՈՂՆԻ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՔԱՇԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

    2023-04-03 10:56

    Թուրքիայի նախագահ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում։ Մասնավորապես, նա ասել է, որ Անկարայում գործող իշխանությունը թույլ չի տա երկիրը ներքաշել պատերազմի մեջ և դա իրենց նախընտրական կարգախոսներից մեկն է։ Էրդողանի հենց այս հայտարարության ու Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների, Թուրքիայում ապրող հայերի՝ ում կտան իրենց ձայները, հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2023-04-01 11:09

    Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը (Հռոմի ստատուտ) միանալու նպատակն ի սկզբանե եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին պատասխանատվության ենթարկելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: