ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է՝ «ՉԿԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՉԿԱ ԻՐԱՎՈՒՆՔ»

2023-03-21 13:57

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

  • «ԱՎԱԳ ԵՂԲՈՐԻՑ» ՈԳԻ ԱՌԱԾ

    2023-03-21 09:03

    «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին այցելելով Արցախի Թալիշ գյուղ, որը 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիևը հայտարարել է նաև, թե «ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում»։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի»,- ընդգծել է նա:

  • Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԾԵԼ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՀԻ. ՄԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԲԶԿՏՎՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

    2023-03-20 17:34

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ինքնիշխանություն ուժեղացնել նշանակում է հերթական սադրանքն անել ռուսների դեմ։ Հայաստանում հիմա լուրջ պայքար է արևմտամետների և ռուսամետների միջև, զարմանալի է՝ ինչպես կարելի է այդքան նվիրվել օտար պետությունների օրակարգերին՝ քո երկրի օրակարգով զբաղվելու փոխարեն, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԲԱՔՈՒ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ VS ԲԵԼԳՐԱԴ-ՊՐԻՇՏԻՆԱ

    2023-03-20 13:28

    Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:

  • ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

    2023-03-18 09:03

    Արցախցի ոստիկանների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումից հետո, ինչի արդյունքում երկու կողմից էլ զոհեր եղան, իրադարձությունները սրընթաց զարգանում են։ Հիքմեթ Հաջիևը հարցազրույց տվեց, որում արտահայտեց Ադրբեջանի բոլոր հավակնությունները և որը գնահատվեց որպես Արցախի կամ Հայաստանի դեմ ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն։ Բաքուն Ստեփանակերտին «հրավիրեց» բանակցությունների՝ քննարկելու Արցախի «վերաինտեգրումը» Ադրբեջանին…

  • ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԱԺ-Ի ԵՎ ՌԴ ԴԺ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

    2023-03-17 17:16

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:

  • Հենրի ՔԻՍԻՆՋԵՐ․ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ ԷՐ ՌԻԱԴԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

    2023-03-17 12:12

    Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրադրությունը Մերձավոր Արևելքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Washington Post-ի արտաքին քաղաքական մեկնաբան Դեյվիդ Իգնեյշեսին տված հարցազրույցում։ «Ես դա դիտարկում եմ որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական իրադրության զգալի փոփոխություն: Սաուդցիները հավասարակշռում են իրենց անվտանգությունը` ԱՄՆ-ն հանելով Չինաստանի դեմ», - ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԱՄԲՈՂՋ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ Է

    2023-03-17 09:30

    Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱ ՍՏԱՑՎԵՑ ՆՐԱ ՄՈՏ

    2023-03-16 09:17

    ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները այն պատճառների մասին, որոնք դրդել են Հայաստանի իշխանություններին արգելել որոշ անձանց մուտքը երկիր։

  • ԱՐՑԱԽԻ ԱԳՆ․ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2023-03-15 18:07

    Արցախի ԱԳն-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերին: