ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՊԼԱՆ ՄԻՆԻՄՈՒՄ: ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ

2023-03-15 10:40

Պատմականորեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումն էր։ Այժմ սայրի վրա է գտնվում Արցախը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը։ Մարզերի առնչությամբ Բաքուն որակապես նոր օրակարգ ունի ՝ Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել «Արևմտյան Ադրբեջան», որն արդեն հռչակվել է։ Իսկ այսօր Անկարայի և Բաքվի համար կարևոր է փակել Արցախի հարցը։ Դա թույլ կտա հեշտացնել արդեն ողջ հայկական պետականության հետագա վերացումը։ Գրեթե 3-ամսյա շրջափակումը հայաթափման գործիքներից մեկն է միայն։ Ընդ որում, Ադրբեջանը մի շարք նախապայմաններ է առաջ քաշում Բերձորի (Լաչինի) միջանցքի բացման համար։ Իրենց էությամբ դրանք նույն նպատակն են հետապնդում, ինչ շրջափակումը։ Այժմ մենք հստակ կվերլուծենք, թե ինչ է ենթադրում պահանջներից յուրաքանչյուրը:

  • ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է. ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՎԵՐԱԵՆԹԱՐԿԵԼ ԿԽՄԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

    2023-03-14 20:20

    Օրերս արտաքին քաղաքականության գծով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել, որում, բացի ամենից, անդրադարձել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Բաքվի պաշտոնյաներին հատուկ լկտիությամբ՝ նա գրեթե բաց տեքստով սպառնալիք և մեղադրանքներ է հնչեցրել հեղինակավոր միջազգային կազմակերպության հասցեին՝ հայտարարելով, թե վերջինս, իբր, «գրեթե ոչինչ չի անում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար»։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐԵՎԷ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄ ՀԻՄՔ ՉՈՒՆԻ ՀԱՎԱԿՆԵԼՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԱՔՎԻՆ

    2023-03-14 13:14

    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։

  • «ՀՐԱՎԵՐ», ՈՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ…

    2023-03-14 08:50

    Բաքուն վստահ է, թե շատ խորամանկ քայլ է արել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը «հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ քննարկելու վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ կապված հարցերը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է նոր հանդիպումն անցկացնել Բաքվում առաջիկա օրերին։

  • Մարինա ԿԱԼՅՈՒՐԱՆԴ. ՏԵՂՅԱԿ ԵՆՔ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-03-13 17:24

    «Մենք պետք է լինենք անկեղծ և բարձրաձայնենք մտահոգությունների մասին: Օրինակ՝ ցանկացած զարգացում, որը վտանգի տակ է դնում ժողովրդավարական կառավարության հիմնարար սկզբունքները, պետք է կանխվի: Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին»,-Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը:

  • ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ S8 CAPITAL-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ CONTINENTAL-Ի ԱԿՏԻՎՆԵՐԸ

    2023-03-13 14:47

    Արմեն Սարգսյանի S8 Capital-ը ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանում գերմանական Continental-ի ակտիվները, այդ թվում՝ Կալուգայում անվադողեր արտադրող գործարանը։

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ

    2023-03-13 09:19

    Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել այն մասին, թե ինչու Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հանդիպումները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման երկխոսություն։

  • 100 ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ. ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՄԱՍԻՆ

    2023-03-11 10:13

    Հայկական սփյուռքի փափուկ ուժը եղել է (և կա) ոչ թե փողով լցված պարկը, այլ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ կապերը։ Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը 2008-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը։ Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի, Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ և Արցախի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։

  • ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅՆՔԱՆ ՆՎԱԶՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

    2023-03-10 19:38

    Անցնող շաբաթը բավական լարված էր Արցախի համար։ Լիակատար զգացողություն է, որ ահագնացման գործընթացները կտրուկ արագացվում են, իսկ որոշ ուժեր, և առաջին հերթին, իհարկե, Բաքուն, որոշել են վա-բանկ գնալ՝ ասես մտավախություն ունենալով, որ հետագա զարգացումները կարող են խանգարել ավարտին հասցնել 2018 թվականին սկսած հակահայկական «հատուկ գործողությունը»։ Մարտի 5-ի արյունոտ առավոտը, երբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվեցին Արցախի ոստիկանության երեք աշխատակիցներ, կարող է հայկական երկրամասի համար պայքարի վճռական փուլի նախանշանակը դառնալ: Շաբաթվա ընթացքում պարզ դարձավ նաև, որ արտաքին ուժերը չափազանց դժկամությամբ ու անհամարժեք են արձագանքում տեղում կատարվող ամենին՝ հետապնդելով բացառապես իրենց սեփական, իրականությունից հաճախ կտրված շահերն ու նպատակները։

  • Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՊ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒՆ

    2023-03-10 17:24

    Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ: