Telegram & Gazette․ ԱՐՑԱԽԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ 1915-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԸ
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակել է Արցախի հայերին․ այն կոչվում է նաև Լեռնային Ղարաբաղ։ 120 հազար հայ բնակիչ զրկված է սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական պաշարներից, որոնք սովորաբար անցնում են Լաչինի միջանցքով, որը հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Իրավիճակն օրեցօր վատանում է։ Այս մասին Telegram & Gazette-ի ամերիկյան պարբերականի էջերում գրում է հայազգի ամերիկացի քահանա, Չարլթոնի դաշնային եկեղեցու հոգևոր հովիվ Գարի Շահինյանը։