ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Հենրի ՔԻՍԻՆՋԵՐ․ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ ԷՐ ՌԻԱԴԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

2023-03-17 12:12

Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրադրությունը Մերձավոր Արևելքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Washington Post-ի արտաքին քաղաքական մեկնաբան Դեյվիդ Իգնեյշեսին տված հարցազրույցում։ «Ես դա դիտարկում եմ որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական իրադրության զգալի փոփոխություն: Սաուդցիները հավասարակշռում են իրենց անվտանգությունը` ԱՄՆ-ն հանելով Չինաստանի դեմ», - ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԱՄԲՈՂՋ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ Է

    2023-03-17 09:30

    Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵ՛ՐՋ»․ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱ ՍՏԱՑՎԵՑ ՆՐԱ ՄՈՏ

    2023-03-16 09:17

    ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները այն պատճառների մասին, որոնք դրդել են Հայաստանի իշխանություններին արգելել որոշ անձանց մուտքը երկիր։

  • ԱՐՑԱԽԻ ԱԳՆ․ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2023-03-15 18:07

    Արցախի ԱԳն-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերին:

  • ՊԼԱՆ ՄԻՆԻՄՈՒՄ: ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ

    2023-03-15 10:40

    Պատմականորեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումն էր։ Այժմ սայրի վրա է գտնվում Արցախը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը։ Մարզերի առնչությամբ Բաքուն որակապես նոր օրակարգ ունի ՝ Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել «Արևմտյան Ադրբեջան», որն արդեն հռչակվել է։ Իսկ այսօր Անկարայի և Բաքվի համար կարևոր է փակել Արցախի հարցը։ Դա թույլ կտա հեշտացնել արդեն ողջ հայկական պետականության հետագա վերացումը։ Գրեթե 3-ամսյա շրջափակումը հայաթափման գործիքներից մեկն է միայն։ Ընդ որում, Ադրբեջանը մի շարք նախապայմաններ է առաջ քաշում Բերձորի (Լաչինի) միջանցքի բացման համար։ Իրենց էությամբ դրանք նույն նպատակն են հետապնդում, ինչ շրջափակումը։ Այժմ մենք հստակ կվերլուծենք, թե ինչ է ենթադրում պահանջներից յուրաքանչյուրը:

  • ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է. ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՎԵՐԱԵՆԹԱՐԿԵԼ ԿԽՄԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

    2023-03-14 20:20

    Օրերս արտաքին քաղաքականության գծով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել, որում, բացի ամենից, անդրադարձել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Բաքվի պաշտոնյաներին հատուկ լկտիությամբ՝ նա գրեթե բաց տեքստով սպառնալիք և մեղադրանքներ է հնչեցրել հեղինակավոր միջազգային կազմակերպության հասցեին՝ հայտարարելով, թե վերջինս, իբր, «գրեթե ոչինչ չի անում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար»։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐԵՎԷ ՊԱՏՄԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄ ՀԻՄՔ ՉՈՒՆԻ ՀԱՎԱԿՆԵԼՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԱՔՎԻՆ

    2023-03-14 13:14

    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։

  • «ՀՐԱՎԵՐ», ՈՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ…

    2023-03-14 08:50

    Բաքուն վստահ է, թե շատ խորամանկ քայլ է արել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը «հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ քննարկելու վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ կապված հարցերը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է նոր հանդիպումն անցկացնել Բաքվում առաջիկա օրերին։

  • Մարինա ԿԱԼՅՈՒՐԱՆԴ. ՏԵՂՅԱԿ ԵՆՔ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-03-13 17:24

    «Մենք պետք է լինենք անկեղծ և բարձրաձայնենք մտահոգությունների մասին: Օրինակ՝ ցանկացած զարգացում, որը վտանգի տակ է դնում ժողովրդավարական կառավարության հիմնարար սկզբունքները, պետք է կանխվի: Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին»,-Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը:

  • ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ S8 CAPITAL-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ CONTINENTAL-Ի ԱԿՏԻՎՆԵՐԸ

    2023-03-13 14:47

    Արմեն Սարգսյանի S8 Capital-ը ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանում գերմանական Continental-ի ակտիվները, այդ թվում՝ Կալուգայում անվադողեր արտադրող գործարանը։