ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է, ԹԵ ԻՆՉ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ

2022-12-14 19:16

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները։ Նա, մասնավորապես, գրել է.