ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՆ «ԵՎ-ԵՎ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷՐ
Այս հոդվածը գրելու շարժառիթն «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականն էր՝ «Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել» վերտառությամբ, որտեղ զուգահեռներ էին անցկացվում 2011-2013 թթ. արտաքին քաղաքական դրվագների և Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության միջև: Օգտվելով առիթից՝ ձեզ նաև հավելյալ տեղեկատվություններ կհաղորդեմ որոշ շրջանակների կողմից մեր հասարակության մի հատվածի մոտ ամրապնդած՝ «Սերժը մի գիշերվա մեջ Հայաստանը տարավ Մաքսային միություն» հեքիաթի վերաբերյալ: Իրադարձությունների մի մասին անձամբ եմ ականատես ու մասնակից եղել և որոշ դրվագներ կպատմեմ առաջին անգամ: