«Հայաստանը Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան երկու ճանապարհ ուներ․ մեկը Նախիջևանով․․․Սյունիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով և մինչև Բաքու։ Սա առավել էական մայրուղի է, որով հնարավոր էր ավելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի և նորից Ադրբեջանի միջով էր և կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ և խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դեպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ հուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկե, լուծվում են կապիտալ ներդրումներով, հավելյալ շինարարությամբ, ենթակառուցվածքների կատարելագործմամբ և այլն։ Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։