ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

  • Ո՞ՒՐ ԵՆ ԱՅԴՉԱՓ ՇՏԱՊՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ. ՄԻ՞ԹԵ ՀԻՄԱ 2025 ԹՎԱԿԱՆՆ Է

    2022-07-07 18:06

    «Աջուձախ ընկնելու փոխարեն՝ պետք է վերստեղծել հայկական բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին. Փաշինյանն ի վիճակի չէ դա անել»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։

  • Վահրամ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԻ ԲԱԽՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ

    2022-07-07 17:26

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել Հայաստան փախստականների հոսքի, և մենք պետք է այս մասին հիմա մտածենք, որպեսզի ապագայում չդառնանք միայն որոշակի որոշումների կամ առաջարկների սպառող։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

  • Հենրի ՔԻՍԻՆՋԵՐ․ ԱՄՆ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

    2022-07-05 11:07

    ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմը աղետալի հետևանքներ կունենա։ Այս մասին Time-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՐՍԵՆԹՈՐՈՍՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՉԱՏՈՒՐՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

    2022-07-04 10:52

    Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է Ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում: Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ու հավելել.

  • ԲԱՔՈՒՆ ՇՏԱՊՈՒՄ Է, ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ՀԱՊԱՂՈՒՄ

    2022-07-01 21:20

    Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը, սկսած նոյեմբերի 9-ից, մենք քննարկել ենք Արցախի գործընկերների հետ, հայտարարել է լրագրողներին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հաղորդում Է News.am-ը։ «Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաև հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,- հայտարարել է Գրիգորյանը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԹՈՂ ՑՈՒՅՑ ՏԱՆ ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ ԵՎ ՍՈՒՍԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

    2022-07-01 16:58

    Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով են ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։

  • ԴԵՌ ՎԱՂ Է ԹԱՂԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ն

    2022-06-30 21:09

    Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե փորձի վերակենդանացնել Մինսկի խմբի ձևաչափը, որը չի գործում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հաղորդում է Sputnik Արմենիան։ Բաքվում կրկին կասկածի տակ են առել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Երևանի ձգտումը։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամները բացահայտ հայտարարում են դրա գործունեության անհնարինության մասին», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԹԵ ՄԱՐԴՆ ԱՍՈՒՄ Է՝ ԱՂԱՎՆՈՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ, ԱՊԱ ԿԱՍԻ, ՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆ ԷԼ ՎԱՏ ԲԱՆ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-06-30 09:45

    Հայաստանում այսօր մեդիամանիպուլյացիա է արվում, թե ոչ մի վատ բան չի կատարվում, այս մասին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր հրավիրված քննարկմանն ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։  

  • ՄՈՍԿՎԱՆ ՕԳՆԵՑ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ

    2022-06-29 11:41

    Ռուսաստանը օգնեց Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Զանգեզուրի միջանցքում ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ բարձրաստիճան աղբյուրը։